Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • «Արցախ, իմ սեր» ներկայացման առաջնախաղը

    «Արցախ, իմ սեր» ներկայացման առաջնախաղը

    28.05.2016| 11:59
    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ մայիսի 30-ին և 31-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Ա. Բարսեղյանի «Արցախ, իմ սեր» կամ «Պըլը Պուղի» երաժշտական կատակերգության առաջնախաղը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
  • Նախագահը մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը

    Նախագահը մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը

    28.05.2016| 11:58
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
  • «Երևանի և Բաքվի միջև ստորագրվելիք փաստաթուղթ դեռ չի կարող լինել»

    «Երևանի և Բաքվի միջև ստորագրվելիք փաստաթուղթ դեռ չի կարող լինել»

    27.05.2016| 10:36
    Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ժամանակներս ստորագրվելու համար պատրաստի փաստաթուղթ դեռ չի կարող գոյություն ունենալ՝ մայիսի 26-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ, ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
  • Բնակարանների բանալիներ են հանձնվել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների ընտանքիներին

    Բնակարանների բանալիներ են հանձնվել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների ընտանքիներին

    27.05.2016| 10:35
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներն է հանձնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի և զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքների անդամներին:
  • Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

    Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

    27.05.2016| 10:34
    ՀՀ նախագահ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, որ Հայաստանում է ՀԱՊԿ ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-26-ին «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում:
  • Նալբանդյանը Կասպրշիկի հետ քննարկել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը

    Նալբանդյանը Կասպրշիկի հետ քննարկել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը

    27.05.2016| 10:33
    Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Նա արտգործնախարարին է ներկայացրել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները։
  • Սեյրան Օհանյանը հեռախոսել է Անջեյ Կասպրշիկի հետ

    Սեյրան Օհանյանը հեռախոսել է Անջեյ Կասպրշիկի հետ

    27.05.2016| 10:31
    ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ, քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը:
  • Սերժ Սարգսյանն ու Օլեգ Բելոզյորովը քննարկել են հայկական երկաթուղու արդիականացման հարցեր

    Սերժ Սարգսյանն ու Օլեգ Բելոզյորովը քննարկել են հայկական երկաթուղու արդիականացման հարցեր

    27.05.2016| 10:30
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Օլեգ Բելոզյորովին:
  • Նախագահի մրցանակը Փիթեր Բալաքյանին

    Նախագահի մրցանակը Փիթեր Բալաքյանին

    27.05.2016| 10:29
    Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2015-ի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:
  • Նալբանդյանը հունիսի սկզբին կհանդիպի միջնորդների հետ

    Նալբանդյանը հունիսի սկզբին կհանդիպի միջնորդների հետ

    27.05.2016| 10:28
    Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի սկզբին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Թվիթերում գրել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։